Ջորջ Բուշ-կրտսերը սովորել է ճիշտ արտաբերել Վրաստանի նախագահի ազգանունը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին ԱՄՆ ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կենտրոնի բացման արարողակարգին:
Իր ելույթում Բուշը հիշատակել է նաև Սաակաշվիլիին՝ ընդգծելով, որ իր նախագահության ժամանակ գլխավոր ձեռքբերումներից մեկը եղել է այն, որ սովորել է ճիշտ արտաբերել նախագահ Սաակաշվիլիի ազգանունը:
Բուշի նախագահության ժամանակ նրա ու Սաակաշվիլիի միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ: 2005 թվականին Բուշը ժամանել էր Վրաստան՝ վերջինիս որակելով որպես «ազատության փարոս»: Ավելի ուշ Բուշի անունով անվանակոչվեց Թբիլիսիի փողոցներից մեկը: