Մայիսի 21-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
Կա մի կազմակերպություն, կարծեմ «Կյանք» կոչվածն է, որը հավատարմագրել էր ավելի քան 1000 դիտորդ 464 տեղամասի համար: Եվ պատկերացրեք` ինչ աստիճանի պետք է լինի այդ դիտորդական կազմակերպության կապը կուսակցության հետ, օրենքով արգելված կապերը, որ գրանցամատյաններում դիտորդի անվան դիմաց գրում են` «դիտորդ ՀՀԿ-ից», հետո գրում են` «Կյանք», հետո գրում են` «դիտորդ` ԲՀԿ-ից, Համահայկական երիտասարդական ասոցիացիա:
Հայտնի խոսք կա՝ եթե փոքր հանցանքը չես պատժում, ավելի մեծ հանցանքի է բերում: Նույնը իշխանության մասին կարող ենք ասել՝ նրանք արբենում են անպատժելիությունից: Այս հայտարարությունը այդ անպատժելիության արդյունքն է:
Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը:
Մայիսի 20-ից Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով:
Իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք և կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
Եթե լրատվամիջոցների գործը միայն ձեռքի տակ ընկած «ինֆորմացիայի» հնարավորինս արագ և լայն տարածումը լիներ, ապա իրենք վաղուց արդեն պետք է սնանկացած լինեին տաքսիների վարորդների հետ մրցակցության պատճառով:
Կարևորը` ռուսական անցողիկ քաղաքական տռփանքին ինքներս մեզ զոհ չտանք-մեղրամսի ավարտից հետո է, որ լուրջ գործեր նախաձեռնելու մեր հնարավորություններն էապես կընդլայնվեն:
Գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր (ժամը 9:00-ից 18:00-ը) զանգահարել Կենտրոնական բանկում գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ +(374 10) 592 697:
Բողոքների պատճառներ են հանդիսացել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված կոռուպցիայի, խաղաղ պայմաններում զինվորների մահվան և իշխանությունների կեղծիքների հետ:
Վերջինն զանգի օրը վաղ առավոտից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կլինեն շուրջ 30 դպրոցների մոտակայքում և հարակից փողոցներում:
Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ:
Նշվում է, որ Ախվլեդիանին Բաքու էր ժամանել՝ դասընթացներ անցկացնելու համար:
«Առաջին հերթին արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել։ Բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաև դուք համաձայնել եք, և կա խնդիրների 20 տոկոսը, որտեղ անհամաձայնություն կա, դրանք էլ անհրաժեշտ է համատեղ աշխատել և պարզաբանում տալ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Դպրոցը, հատկապես ավագ դպրոցն այն լակմուսի թուղթն է, որ հստակորեն երևան է հանում ամեն ինչ: Այստեղ արագորեն տարորոշվում են լավ ու ոչ այնքան գիտակ մասնագետները, հոգեբան ու պարզապես ժամավճարով աշխատող ուսուցիչները, որոնց համար էականն իրենց դասաժամը տրամաբանական ավարտին հասցնելն է միայն, նյարդերից թույլ և ուժեղ, իրենց արած գործը բավականությամբ և որպես պարզապես պարտականություն կատարող մանկավարժները, և այլք:
2012 թվականի մայիսի 21-ի դրությամբ՝ կալանավայրերում էր գտնվում 23.646 մարդ:
Ակնկալվում է, որ կամրջի կառուցումը կավարտվի մինչև 2015 թվականը և նույն տարում էլ այն կհանձնվի շահագործման:
«Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»:
Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ օրենքի առջև բոլորն են հավասար, այդ թվում նաև հոգևորականության ու կառավարության ներկայացուցիչները:
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «խարդախ է և խաբեբա»:
Իսրայելական «ԱՐԿԻԱ» ավիաընկերությունը սկսում է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթի իրականացումը:
Գյումրիի բնակիչ Վարդիթեր Մաղաքյանը բողոքում է, որ իր որդու՝ Ազատ Մաղաքյանի նկատմամբ կիրառվում է բացահայտ ապօրինություն ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
Հասկանո՞ւմ եք, մենք 20 տարուց ավելի էդ ամայի տարածքի վրա քրտինք ենք թափել, քարերից կանաչ ու ծառ ենք ստեղծել, բայց էսօր ուզում են մեզ հանել, դուրս շպրտել, ու չգիտենք՝ ո՞ւմ դիմել: Մի քանի ամսից տղաս ծառայությունը կավարտի, կգա տուն ու ո՞ւր գնա, ի՞նչ կլինի նրա հետ, եթե էսպես շարունակվի
Կան ուժեր, որոնք ցանկանում են խառնաշփոթություն և տարաձայնություններ առաջացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններում:
Փաստորեն, կառավարությունն ընդունում է, որ արդյունավետ հարկային մեխանիզմ չունի, և դիմում է գործարարներին: Այդ դեպքում բերեք հարկային համակարգը վերացնենք, բոլոր գործարարներին դիմենք, ասենք` մեր երկրում խնդիրներ կան, առողջապահության, բանակի, ուսուցիչներ կան, և այլն, ու կամավորության սկզբունքով հարկեր վճարեն:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ը: