
Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: