
Թուրքիայի համար Ադրբեջանը հանդիսանում է պատուհան Կովկասում. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը Ստամբուլում «Եվրոպա-Ադրբեջան» ընկերակցության գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ու թուրք ժողովրդի համար Ադրբեջանը Կովկասում հանդիսանում է պատուհան.
«Չկա որևէ խնդիր, որը փոխադարձ աջակցության պայմաններում չկարողանան լուծել Թուրքիան ու Ադրբեջանը: Կողմերին անհրաժեշտ է կոորդինացնել իրենց ուժերը՝ խնդիրների լուծման համար: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ Բրյուսելում վարած բանակցությունների ժամանակ Անկարան զգում է Բաքվի աջակցությունը:
Կան ուժեր, որոնք ցանկանում են խառնաշփոթություն և տարաձայնություններ առաջացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններում, սակայն չնայած դրան՝ երկու երկրները շարունակում են հաջողությամբ համագործակցել միմյանց հետ:
100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է դատապարտի Խոջալուի (Իվանյան) դեպքերը և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան: Սակայն միջազգային հանրությունը լռում է դրանց մասին»: