Սկսվել է ռուս-ադրբեջանական հերթական մեղրամիսը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն նկատելի է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ սկսվել է ռուս-ադրբեջանական հերթական մեղրամիսը: Լավրովը խոսում է ադրբեջանական հողերը վերադարձնելու անհրաժեշտության մասին, ազերիները պատմում են, որ «Եվրատեսիլում» Ռուսաստանին արված իրենց անկեղծ սիրո խոստովանության վկայությունը թշնամու նենգ ձեռքով ոչնչացվել է…
Սա դեռ սկիզբն է: Կարևորն այն է, որ հայկական կողմերն առաջիկա ամիսների ընթացքում չգնան անտեղի զիջումների, քանի որ դրանց ընթացքում սպասոելիք զարգացումներն ենթարկվելու են մեղրամսին յուրահատուկ օրինաչափություններին` ռուսները փորձելու են ազերիների հետ օրինական ամուսնություն գրանցել մեր ունեցվածքը նրանց հանձնելու պայմանով, ազերիներն էլ հազար խոստում կտան, միայն թե ստանան ալիևյան կլանի իշխանության շարունակականությունն ապահովող երաշխիքներ ու մեր հաշվին տրվելիք օժիտն էլ կփորձեն սեփականել, բայց վերջում, ինչպես միշտ, ռւսներին կթողնեն ձեռնունայն ու հուսախաբ: Կարևորը` ռուսական անցողիկ քաղաքական տռփանքին ինքներս մեզ զոհ չտանք-մեղրամսի ավարտից հետո է, որ լուրջ գործեր նախաձեռնելու մեր հնարավորություններն էապես կընդլայնվեն»: