Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է Մարգարիտա Ախվլեդիանիին երկրից արտաքսելու փաստը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է վրացական Go Group Media մեդիա կառույցի ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին երկրից արտաքսելու փաստը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է. «Առանց երկրի պաշտոնական կառույցների հետ համաձայնության Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելն ապօրինի է, ի ցույց է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ անհարգալից վերաբերմունք, խախտում է ադրբեջանական օրենսդրության նորմերը»:

Նշվում է, որ Ախվլեդիանին Բաքու էր ժամանել՝ դասընթացներ անցկացնելու համար: Սակայն նրան ձերբակալել են Բաքվի օդանավակայանում՝ ԼՂՀ կատարած «ապօրինի» այցելության համար և արտաքսել են երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031