
Մայիսի վերջին Ստամբուլում կմեկնարկի Բոսֆորի նեղուցով անցնող երրորդ կամրջի կառուցումը

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մայիսի վերջին Ստամբուլում կմեկնարկի Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամրջի կառուցումը:
Այդ արարողակարգը տեղի կունենա մայիսի 29-ին, դրան կմասնակցեն երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք: Ակնկալվում է, որ կամրջի կառուցումը կավարտվի մինչև 2015 թվականը և նույն տարում էլ այն կհանձնվի շահագործման:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարությունը հայտարարել էր, որ Բոսֆորի նեղուցի երրորդ կամուրջն ունենալու է 10 շերտ: Կամուրջը կառուցելու է մասնավոր սեկտորը, կամրջի շահագործման ժամկետը կազմելու է 10 տարի: