Բաժիններ՝

Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 ՀՀ դրամի կահույք:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031