Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Վրաստանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵՄ-ի շտաբ-բնակարանում:
Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ:
Ավիաշոուին ներկա է գտնվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով հայտարարել է, որ հետագայում այդ ավիաշոուն կդառնա միջազգային:
Մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանի վերջին որոշումը բխել է երկրում եղած արտաքին և ներքին մի շարք հանգաանքներից։ Հայաստանի իշխանությունները հաճախ էին շեշտում, որ Հայատանի համար նախընատրելի է միաժամանակ լինել Մաքսային միության և ԵՄ-ի Ասոցացված անդամ, բայց մենք հիշում ենք նաև մոտ մեկ ամիս առաջ արված ռուսական կողմի հստակ հայտարարությունը, ըստ որի՝ չի կարող լինել «և-և», այսինքն` կա՛մ դուք մտնում եք Մաքսային միություն, կա՛մ ասոցացվում եք ԵՄ-ի հետ։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 20/3 շենքի արտաքին պատից մի քանի քար թուլացել և թափվել են. նկատվում են ճաքեր:
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Բանախոսը մտավախություն հայտնեց, որ վաղը էլի հուշարձան կկորցնենք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։
Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դրականորեն է գնահատում Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին ռուսական առաջարկը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե հնարավոր է համարում Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցությունը՝ չնայած Մաքսային միությանը միանալու պաշտոնական Երևանի մտադրությանը:
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը հայտնի «Երվերելակ» պետական ընկերության սեփականաշնորհումն է։ Այն կհանվի դասական աճուրդի` 176 մլն դրամ մեկնարկային գնով։
2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում անցկացվելու է «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովը:
Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի Տոմսկի նահանգի գործարարները քննարկեցին փոխգործակցության հարցերը: Միջոցառման ժամանակ Տոմսկի ԱԱՊ ներկայուցուցիչ Ալեքսանդր Գումիլևսկին նկատեց, որ վերջին կես տարում ներդրումային դաշտն ուսումնասիրելու ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել և հիմա կոնկրետ գործերի շրջանն է լինելու:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպում-քննարկումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարը չունի իրենց հարցերի պատասխանները:
«Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքները ֆիքսված են ի սկզբանե, երբ որ քրեական գործի նյութերը հրապարակել ենք, հրապարակել ենք նաեւ դա, որովհետև երբ որ իրեն տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, չեն ֆիքսել մարմնական վնասվածքները: Հարություն Սարգսյանին ծեծել են մի քանի էտապներով, ծեծել են թե՛ Գյումրիի ոստիկանական բաժիններում, եւ թե´ Երևանում»:
«ՎԱԶ-21063»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար:
Այդ առաջարկը երեկ Դամասկոսին արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ես մաղթում եմ այդ ճամարտակողնին, որ իրենց ելույթները գոնե դրա կեսը լսեն համացանցում: Հեռուստատեսությունները հրաժարվում են տեսանյութը դիտել, բայց ինտերնետը ողողված է տեսանյութով:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցի թիվ 5 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-52», «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձան Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Իրականացավ։ Վերջապես Հայատանում կգործի Արդարադատության ակադեմիան, որտեղ կկոփվեն մեր ապագա դատավորներն ու դատախազները։ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նորաստեղծ ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը։
«Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը։
Օգոսոտոսի 6-ին Արմանի հայրը՝ Արսեն Առաքելյանն իր եղբոր տանը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը՝ Լուսինե Դավթյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«ԱԺ ՀՀ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի աշխատասենյակը երեկ աղետի գոտի էր հիշեցնում։ Պատգամավորի սենյակի առաստաղը բառի բուն իմաստով փուլ էր եկել, պատճառը կրկին ջրի խողովակների վնասվելն էր, որը ոչ միայն նրա սենյակը, այլև ԱԺ այդ մասնաշենքը խոնավության տհաճ հոտով էր լցրել»։