Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունն անընդունելի է համարել քիմիական զենքի վերաբերյալ ռուսական առաջարկը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունն անընդունելի է համարել քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները: Այդ առաջարկը երեկ Դամասկոսին արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու շուրջ պայմանավորվածության գալը հնարավորություն է հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքի համար, ինչի համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30