
Ավտովթար Աճառյան թաղամասում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Աճառյան թաղամասի թիվ 1/1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2110», «Տոյոտա Պրադո», «Օպել» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: