ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխվելու գիշերն իրեն հսկիչն իջեցրել է 1-ին հարկ, որտեղ դիմակավորված 7-8 անձ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եղած քաղաքացիական հագուստով անձանցից մեկը դարձյալ ծեծի են ենթարկել։ Չնայած ՁՊՎ աշխատակիցները ծեծին ներկա չեն գտնվել, սակայն հետ տեղափոխելիս նկատել են իր վնասվածքները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել է, որ խորհրդարան պետք է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի վերջիններս հանդես գան համապատասխան զեկույցներով, քանի որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի առջև:
Ցանկանալով խուսափել խաչմերուկի մոտ ավտոմեքենաների հետ բախումից եւ, հետեւաբար, մեծաթիվ զոհերից, նա հանդիպակաց ուղի դուրս գալու ոչ ճիշտ որոշում է կայացրել:
Plug Cup սարքը կարող է տաքացնել հեղուկը կարճ ժամանակում, իսկ դրա համար պարզապես անհրաժեշտ է բաժակը միացնել հոսանքի վարդակից:
2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվում է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):
Պատասխանելով Արցախ այցելության համար Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու հավանականության մասին հարցին` Կոլլետ Բերնտ Յոհան Հոլգերը հայտնել է, որ տեղյակ չէ այդ ցուցակի մասին, և դա իրեն ամենևին էլ չի անհանգստացնում։
«Իմ որդին 6 տարեկան հասակից գնացել է դպրոց, որևիցե հիվանդություն չի ունեցել, ոչ մի խոչընդոտի կյանքում չի հանդիպել, ամեն ինչի հասել է իր ուժերով: Ծառայել է հայոց բանակում, վերադարձել է, քննությունները շատ լավ հանձնել է և նախարարությունում աշխատանքի է անցել, ու չգիտեմ, շուրջ մեկ տարի է աշխատում էր այնտեղ»:
Սեպտեմբերի 7-ին օձի խայթոց ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն տուժած քաղաքացի է տեղափոխվել:
Opera ընկերությունը ներկայացրել է իր նոր Coast դիտարկիչը (браузер): Բրաուզերի նկարագրությունում նշվում է, որ Coast-ը նախատեսված է հատուկ iPad-ի համար: «Սա պարզապես սենսորային էկրանի համար ընդլայնված բջջային ինտերֆեյս չէ»,- պնդում են հեղինակները:
Տեսանյութը տարածել է ՀՀ ոստիկանությունը
Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Այս քայլը, կարելի է ասել, շոկ առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մ
Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հրապարակային բանավեճի է հրավիրում:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 09.09.13թ.-15.09.13թ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին և ավարտվելու է քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08.00-ին:
Հարցին, թե ո՞րն է եղել Սուրեն Խաչատրյանի հայրական խորհուրդը որդուն, նա տղայի վերադառնալուց հետո արդյոք խորհուրդ տվե՞լ է եւ ի՞նչ է ասել որդուն. «Իհարկե խորհուրդ տվել եմ, ասել եմ իրեն, որ անցած երեք ամսվա ճանապարհը մոռանա, այդ երեք ամսվա ժամանակահատվածը ամբողջությամբ թող մոռանա, եւ ինքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակի մարդու նման ապրել»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:
Այս պահին տեղի ուժերով շենքում գտնվող բոլոր 30 հոգին տարհանվել են:
Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին է (տարածքը կազմում է 3000 քառակուսի մետր):
Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել, որպեսզի կենտրոնին կից դիահերձարան ևս կառուցվի։
Տեսանյութում հստակ երևում է, որ նրանց առաջնորդում և «Վիլիս» ավտոմեքենայով տեղափոխում են 2 հայ տղամարդ:
Հանդիպման ժամանակ Ուորլիքն Ալիևին է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը:
Նախարարը կպատասխանի Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Շուվալովի կարծիքով՝ դա կլինի բարդ աշխատանք, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:
«Դա վիրավորական է, և ամեն մի դուրսպրծուկ չպետք է ինչ-որ բան ասի հայերի հասցեին: Հիշեք, Հայաստանի անկախությանը վնասող ոչինչ չի թույլատրվի: Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի», – ասել է նա:
«Ծեծել են սարսափելի աստիճանի և ասել՝ «եթե վիզ չվերցնես, որ դու ես արել, կնգադ ու երեխեքիդ մոտդ կբերենք»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի Բաքու ժամանելու հետ:
Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների այդ որոշմանը:
Ժամանակին՝ կարծես 96-ին, երբ փաստաթուղթ էր ստորագրվում, վավերացվում այն մասին, որ ռուսական սահմանապահ զորքերը պահպանեն նաև ՀՀ սահմանը, միայն ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին: Այն ժամանակ բոլորը մտածում էին, որ դա կարելի է: Այն ժամանակ կարելի էր ռուսի ոտքը մեր երկում լիներ, հիմա ամեն մեկը, ով չգիտես որ աստառից է սնվում եվրոպաներում կամ ժառանգներին երևի եվրոական կրթություն է տվել, փայլուն ապագա է սպասում Եվրոպայից:
Այս մասին իր իրանցի գործընկեր Հուսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Բոլոր դպրոցներում միասին սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 159 երեխա:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 28 շենքի տանիքից առկա է քարաթափման վտանգ: