Մկրտիչ Մինասյան. «Փակ շուկան վերականգնելու համար քաղաքական կամք է հարկավոր»
«Այսօր սեփականատերը գնում է հողը և իրեն թվում է, որ ինքը այդտեղ ամեն ինչ կարող է անել»,- անդրադառնալով Փակ շուկային և Կոմիտաս 5 հասցեում նորակառույց շենքի շինարարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Վերջինս հասարակության կողմից այս ընդվզումները ճիշտ որակեց և հավելեց, որ քանի գնում մեծանում է կորցրած հուշարձանների ցանկը, այնինչ մենք դրանք պետք է պահենք աչքի լույսի պես:
«Հուշարձաններին պետք է մոտենալ քաղաքակիրթ ձևով և ոչ հուշարձանը աղճատելով»,- ասաց Մկրտիչ Մինասյանն ու ընդգծեց, որ մենք կորցրեցինք Գրիգոր Աղաբաբյանի հուշարձանը:
Ըստ Մինասյանի, քաղաքական կամք դրսևորելով, այսօր ևս հնարավոր է վերականգնել Փակ շուկան: Բանախոսը մտավախություն հայտնեց, որ վաղը էլի հուշարձան կկորցնենք: