
Վրաստանում առաջին անգամ անցկացվել է ավիաշոու (տեսանյութ)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 9-ին Թբիլիսիի թիվ 31 ավիացիոն գործարանի տարածքում անցկացվել է Վրաստանի ռազմական ավիացիայի պատմության մեջ առաջին ավիաշոուն:
Այն նվիրված է եղել վրացական ծագմամբ ամերիկացի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Քարթվելաշվիլիի (Քարթվելի) ծննդյան 117-ամյակին (1896): Ավիաշոուին ներկա է գտնվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով հայտարարել է, որ հետագայում այդ ավիաշոուն կդառնա միջազգային: