Մինչև տարեվերջ Ադրբեջանում կավարտվի Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ցուցակի պատրաստումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է մինչև տարեվերջ ավարտել այն ադրբեջանցիների ցուցակի պատրաստումը, որոնք զոհվել են անմիջականորեն Ղարաբաղում անցկացված ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Ներկայումս Զորակոչի ու զորահավաքի պետական ծառայությունն իրականացնում է ճշգրտման աշխատանքներ: Ցուցակները կազմվում են վերստին: Նոր ցուցակներում ընդգրկվում են նաև հրադադարի ռեժիմի ժամանակ զոհվածները:

Զորակոչի ու զորահավաքի պետական ծառայությունն ընդգծել է, որ նահատակների ցուցակում նախկինում ընդգրկվել են «բազմաթիվ պատահական մարդիկ», որոնք զոհվել են ճակատային գծից հեռու, ավտովթարներում և անմիջականորեն չեն մասնակցել ռազմական գործողություններին:

Դրանով իսկ այդ ծառայությունում կարծում են,որ ադրբեջանական կողմը Ղարաբաղյան պատերազմում «ավելի քիչ» կորուստներ է կրել, քան նշվում էր նախկինում: Ամփոփիչ ցուցակը տեղակայվելու է ծառայության պաշտոնական կայքում:

Տեսանյութեր

Լրահոս