ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառացարության այսօրվա նիստում ասել է, թե խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ, ըստ նրա՝ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
«Շտապօգնության» բժշկի վրա ոտնձգության երկրորդ դեպքն է արձանագրվել այսօր՝ նոյեմբերի 21-ին: Կայքի տեղեկություններով ՝ դեպքը եղել է Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցում: Տներից մեկից Ծառուկյան Վարդան անունով բնակիչը կանչ է տվել թոքային այտուց ունեցող մոր համար, եւ «Շտապօգնությունը» 6 րոպե անց եղել է հիվանդի տանը, բժիշկը անմիջապես սկսել է ռեանիմացիոն միջոցառումները, սակայն հիվանդը մահացել է:
Բացի այդ, կառավարությունը որոշել է վերականգնել Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկրների, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների հետ ակտիվ երկխոսությունը:
Թուրքական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուրաթ Էրսոյը հայտարարել է, որ Ստամբուլից Թբիլիսի ուղղությամբ ավիատոմսի արժեքը սկսվելու է 50 եվրոյից:
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունու վարչական տարածքում:
Միևնույն ժամանակ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ստորագրել է Իվանե (Վանո) Մաչավարիանիին Վրաստանի նախագահի (իր)՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու հրամանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին:
«Դեմ ենք ապօրինի կալանքին», «Արդար դատավարություն», «Ո’չ կալանքին» և մի շարք այլ կոչերով այս պահին մի խումբ քաղաքացիներ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:
Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ստորագրել է նոր նախարարների նշանակման հրամանը:
Այսօր Թուրքիայի անվտանգության ուժերն Անկարայում կրակ են բացել անհայտ անձի վրա, երբ վերջինս փորձել է մուտք գործել Էրդողանի գրասենյակ:
«Երբ հարց դրվեց Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառուցել արագընթաց շրջանցող ճանապարհ, Եվրասիական բանկն ու Երևանի քաղաքապետարանը հայտարարեցին մրցույթ այդ տարածքները հետազոտելու համար: Մրցույթը հաղթեց մեր կազմակերպությունը, և շուրջ 700 մետր տարածքը, որ պետք է անցներ արգելոցի տարածքից, հետազոտվեց և պարզվեց, որ ճանապարհի շինարարությունը որևէ վտանգ չի ներկայացնում, բայց մի հատվածում բացվեց մի մեծ դամբարանադաշտ»:
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 15 փողոցի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան փողոցից՝ Պուշկինի այգու մոտակայքից, թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել 1950 թ. ծնված Գ. Ե.:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովն ու Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը նոյեմբերի 21-ին մասնակցեցին Ուղղափառ բարերարների ռուսական ակումբի կողմից կազմակերպած հայ-ռուսական գործարար համաժողավին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Ուշակովը չի բացառել, որ Սոչիի գագաթաժողովից բացի, կարող են նաև այլ շփումներ տեղի ունենալ Պուտինի ու Օբամայի միջև:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ես ասել եմ, որ կարող եմ երկու դեպք ներկայացնել: Մի դեպքում է անմեղ, մյուս դեպքերում՝ մեղավոր, բայց կա տասը տոկոս հավանականություն, որ դեպքը եղել է այլ կերպ: Այդ երկու վարկածները, որ ես առաջ էի քաշել դեռևս գործի նյութերին չծանոթանալով՝ հերքվեցին: Վարկածը, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ուղիղ է գնացել, միանշանակ հերքվել է, և մյուս վարկածը, որ Վ. Պետրոսյանը մեծ արագություն է ունեցել, ևս հերքվել է:
Օրերս Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպումը՝ ոլորտի հարցերով մտահոգ մի քանի մտավորականների հետ, տեղի տվեց լրջագույն մտորումների, որոնք կցանկանայինք ներկայացնել լայն հանրության ուշադրությանը:
Օրինագծերից ոչ մեկն էլ չի հավաքել 195 քվեից ավելի, մինչդեռ ընդունման համար պահանջվում էր առնվազն 226 քվե:
Փաստաբանի խոսքերով, բոլոր դեպքերում, Հրաչյա Հարությունյանն արդեն ընդունել է իր մեղքը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հարցում և համագործակցում է իրավապահ մարմինների հետ` տեղի ունեցած վթարի ամբողջական և իրական պատկերը կազմելու համար:
Էշթոնը նաև նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացմանը և նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ խաղաղաշինության և փոխվստահության կառուցման ջանքերին:
Հիմա ժողովուրդը պետք է բարձրանա, մոբիլիզանա ու պահանջի հրաժարականը ու ոչ թե ամիսներ, տարիներ շարունակ կանգնեն, ասեն՝ մի ամիս հետո կգաք, տաս օր հետո կգաք: