Քեթրին Էշթոնը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Europa.eu-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման հետ:

Իր հայտարարությունում Էշթոնը ողջունել է այդ հանդիպումը ՝ ընդգծելով, որ լավատեսություն է ներշնչում այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունները շարունակել հետագա ամիսներին:

Էշթոնը նաև նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացմանը և նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ խաղաղաշինության և փոխվստահության կառուցման ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930