Կառավարությունը անապահով ընտանիքների բնական գազի ծախսը կփոխհատուցվի
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով սահմանված են անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Ըստ հաղորդագրության՝ այդ որոշմամբ նախատեսվում է 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից ընտանեկան նպաստի իրավունք ունեցող (անապահով ընտանիքներ) սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը, այն է` «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակ անապահով ընտանիքներից բնական գազի 75 խոր. մետր քանակության դիմաց գանձել հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված սակագնով (1000 խոր. մետրի համար 100 հազար դրամ կամ 32 հազար դրամով պակաս):
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին: