Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը կասեցրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Նախարարների կաբինետը կասեցրել է Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը: Այսօր համապատասխան՝ թիվ 905, հրամանը ստորագրել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, ինչը տեղի է գտել Նախարարների կաբինետի պաշտոնական կայքում:

Նախարարների կաբինետը մտադիր է ԵՄ-ին ու Ռուսաստանին առաջարկել կազմավորել եռակողմ հիմքով հանձնաժողով՝ մշակելու համար հարցերի համալիրը, որոնք ուղղված են արտադրության կորսված ծավալի վերականգնմանը:

Բացի այդ, կառավարությունը որոշել է վերականգնել Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկրների, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների հետ ակտիվ երկխոսությունը՝ կապված առևտրա-տնտեսական հարաբերությունների աշխուժացման և երկրի տնտեսական պոտենցիալի ամրապնդման հետ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանն այսօր տապալել է ազատազրկման մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի խնդրի լուծմանն առնչվող 6 օրինագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930