Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հաջորդ տարի կհանդիպեն Սոչիում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու է 2014 թվականի հունիսի 4-5-ին Սոչիում կայանալիք G-8-ի գագաթաժողովում:

Ուշակովն ընդգծել է, որ կողմերի միջև դեռ չեն բարձրացվել Բարաք Օբամայի ռուսական առանձին, կամ Վլադիմիր Պուտինի ամերիկյան առանձին այցեր կատարելու հարցեր: Ուշակովը չի բացառել, որ Սոչիի գագաթաժողովից բացի, կարող են նաև այլ շփումներ տեղի ունենալ Պուտինի ու Օբամայի միջև: Դա նաև վերաբերվում է միմյանց հետ հեռախոսազրույցներ ունենալուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930