Տիգրան Սարգսյան. Բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ…

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառացարության այսօրվա նիստում ասել է, թե խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ, ըստ նրա՝ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: «Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին»,- ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է նա:

«Ինձ համար մի փոքր զարմանալի է, քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու՝ հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:      

 

Տեսանյութեր

Լրահոս