
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը մեկնաբանում է մամուլում տարածված ապատեղեկատվությունը

Երեկ ռուսաստանյան և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով տարածվեց ապատեղեկատվություն, թե իբր Հրաչյա Հարությունյանն արդեն մեղավոր է ճանաչվել: Պաշտպանի խորհրդականն անմիջապես կապ հաստատեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ և տեղեկացավ դրա հետ կապված որոշ մանրամասների: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Ռուբեն Մարգարյանը նախ պարզաբանել է, որ փորձագետները չեն հաստատում և չեն սահմանում անձի մեղավորությունը, այլ պարզապես պատասխանում են նախաքննական մարմնի կողմից բարձրացված հարցերին, իսկ փորձաքննության արդյունքներն այլ ապացույցների հետ գնահատում է դատարանը: Տվյալ դեպքում փորձագետներն ընդամենը հաստատել են Հարությունյանի տված ցուցմունքները արգելակման համակարգի լիարժեք չաշխատելու և արգելակելու համար ձեռնարկած միջոցների վերաբերյալ: Փաստաբանի խոսքերով, բոլոր դեպքերում, Հրաչյա Հարությունյանն արդեն ընդունել է իր մեղքը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հարցում և համագործակցում է իրավապահ մարմինների հետ` տեղի ունեցած վթարի ամբողջական և իրական պատկերը կազմելու համար:
Մանրամասները այստեղ`