
Երևանում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 21-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 15 փողոցի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաները բացել են տան դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել 1933 թ. ծնված Գ. Պ. դին: