Թուրքական Atlasjet-ը կանոնավոր չվերթներ է սկսել «Ստամբուլ-Թբիլիսի-Ստամբուլ» ուղղությամբ
Business Грузия-ի փոխանցմամբ՝ թուրքական Atlasjet (Atlasjet International Airlines) ընկերությունը կանոնավոր չվթերներ է սկսել Ստամբուլից (Աթաթուրքի անվան օդանավակայան) դեպի Թբիլիսի: «Ստամբուլ-Թբիլիսի-Ստամբուլ» ուղղությամբ թռիչքներն իրականացվում են Airbus A319 հարմարավետ ինքնաթիռներով: Թույլատրվելու է անվճար փոխադրել մինչև 30 կիլոգրամ բեռ:
Թուրքական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուրաթ Էրսոյը հայտարարել է, որ Ստամբուլից Թբիլիսի ուղղությամբ ավիատոմսի արժեքը սկսվելու է 50 եվրոյից: Նա հավելել է, որ 2014 թվականի ապրիլից իրենք շաբաթական 4 անգամ իրականացնելու են «Անթալիա-Թբիլիսի-Անթալիա» ուղղությամբ չվերթներ:
Էրսոյի խոսքերով՝ 2014 թվականի նոյեմբերի կեսերից էլ մեկնարկելու են Էրբիլից (Հյուսիսային Իրաք) Թբիլիսի ավիաչվերթները, որոնք իրականացնելու է Հյուսիսային Իրաքում Atlasjet-ի դուստր ընկերություն հանդիսացող Zagrosjet ընկերությունը: