Պուտինը չի պլանավորել մոտ ժամանակներս մեկնել Իրան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորել Իրան այցելել 2013 թվականի վերջին կամ 2014 թվականի սկզբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը.

«Պլանավորված չէ մինչև տարեվերջ այդպիսի այց, ինչպես նաև դա նույնպես չկա տարեսկզբի պլաններում»: Ուշակովը հիշեցրել է, որ ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս