Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում անցյալ տարվա հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեց իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»:
Երկու օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի կունենա «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:
Ժամը 17:30-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ Ժորա Չիբուխչյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի՝ 10 ՏՍ 344, Աչաջուր գյուղի բնակիչ Մհեր Ղալթաղխյանի վարած «Հոնդա» մակնիշի՝ 82 QQ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Պարոն Հովսեփյան, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ամիսներ առաջ նշել խորհրդակցության ավարտին, ես ևս շահագրգիռ վերաբերմունք եմ ակնկալում Ձեզանից, Ձեր տեղակալներից և քննության այլ պատասխանատուներից:
ԱԻՆ-ը վարքականոն է հրապարակել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի բնակչությունը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով առաջացող վտանգների դեպքում:
«Ամբողջ գիշեր չենք քնել: Ահավոր էր: Ձայնից արդեն սարսափում էինք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին կապանցիները:
«Դեյզի» այգին, որտեղ այսօր մի քանի տասնյակ ծառեր են հատվել, սեփականության իրավունքով պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։
Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն իր երգերով ողջունեց հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Բարսելոնայի» մարզչական շտաբը թիմի կիսապաշտպան Չավիին հանգստանալու հնարավորություն կտա։
Մարտի 13-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի 23 շենքի թիվ 28 բնակարանում:
Բացառված չէ՝ ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել է, որ նախագահն այս-այս առաջարկներն է ներկայացնում, որոնց ընդունումը «կառուցողական» շարունակություն կունենա, մերժումը՝ ուժային:
Լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Բոբի Չարլտոնը կարծում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Բավարիան» է։
Մարտի 13-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 3 շենքի տանիքի թիթեղները:
Հատկացվող 40 միլիոն դոլարն ուղղվելու է պետբյուջե, իսկ մնացյալ 22 միլիոն դոլարը՝ գյուղատնտեսական փոքր դրամաշնորհային նախագծերի իրագործմանը:
Նախատեսվում է վիրտուալ այցելության հնարավորություն ստեղծել շուրջ 20 ամենաճանաչված եկեղեցիների համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Locator ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Ալեքսի Պետրիաշվիլին Մոսկվայում տեղի ունեցած այդ հանդիպումը որակել է որպես ոչ դիվանագիտական ժեստ:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում:
Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ հանրապետության տարածքում սպասվող եղանակի կտրուկ փոփոխությունների և հնարավոր ջրածածկումների վերաբերյալ մամուլի ասուլիս։
«Freedom of Press Foundation» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր իր կայքում հրապարակել է «Wikileaks»-ի հետ համագործակցության մեջ մեղադրվող, ԱՄՆ-ի բանակի շարքային Բրեդլի Մենինգի գաղտնի խոստովանության ձայնագրությունը:
Նրանցից 6-ը զինվորականներ են, մեկը ոստիկան է, իսկ մյուսը՝ պաշտոնյա:
Նրա կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին 20 տարիների ընթացքում միակ քաղաքական գործիչն է, ով այլ «բանալիներով» է քաղաքական լուծումներ փնտրում։
«Բարսելոնա»- «Միլան» հանդիպումից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Խորդի Ռոուրան, հարձակվող Դավիդ Վիլյան, կիսապաշտպան Անդրես Ինյեստան և պաշտպան Դանի Ալվեսը խոսել են հանդիպման մասին։
Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսի կարծիքով՝ Չավեսը մահացել է ԱՄՆ-ի ու Իսրայելի կազմակերպած դավադրության հետևանքով:
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մերաբ Սուսլովի ազգականներն այսօր ակցիա էին կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:
Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում` 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ):
Նախկինում Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատիժների իրագործման հարցում օգտվում էին դահիճների ծառայություններից:
Ռազմավարական գործընկերությունն այդպես չի անում: Հայ ժողովուրդը պահանջում է իրական ռազմավարական համագործակցություն, որը պետք է կառուցված չլինի ստի վրա:
Բաքվի ԶԼՄ-ները պնդում են, որ դա կարևոր իրադարձություն է, որը կարող է փչացնել Բաքվի ու Անկարայի փոխհարաբերությունները:
Այս պահին Սահմանադրական դատարանում հայտարարվել է ընդմիջում՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի մոտ մեկ տասնյակ միջնորդությունները քննարկելու նպատակով:
«ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ CeBIT 2013-ում: