Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կիրառվել է մահապատժի նոր եղանակ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կիրառել են մահապատժի նոր եղանակ: Այսօր Աբխա քաղաքի հրապարակում հրապարակավ գնդակահարել են 7 մարդու, որոնք դեռ 2009 թվականին դատապարտվել են զինված կողոպուտների շարք իրականացնելու համար:

Նախկինում Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատիժների իրագործման հարցում օգտվում էին դահիճների ծառայություններից: Սակայն այժմ նկատվում է համապատասխան կադրերի պակաս, ինչն էլ իշխանություններին հարկադրել է մահապատիժն իրականացնել գնդակահարության միջոցով:

Մինչ այս Սաուդյան Արաբիայում հրապարակավ գլխատում էին մահվան դատապարտվածներին, քանի որ կողոպուտների դեմ պայքարի հենց այդ մեթոդն է նշված շարիաթի օրենքներում, որոնց վրա հենված սաուդյան թագավորության իրավական համակարգը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս