
Աճպարարության և ընտրության նմանությունները (տեսանյութեր, լուսանկարներ)
Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն իր երգերով ողջունեց հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
Իսկ աճպարար Վարդան Ամիրյանը մինչև հնարքի ներկայացումը հայտարարեց, որ այն, ինչ կատարվում է երկրում՝ անտեսել չի կարելի: Նա նշեց, որ աճպարարությունը գաղտնիք ունի, ինչն էլ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ, իսկ դրա բացակայությունը անհետաքրքիր է դարձնում աճպարարությունը:
«Անցած ընտրությունների ժամանակ այնպես արեցին, որ ինչ-որ տեղ գաղտնիք մնաց, թե ինչպես արեցին և դա հետաքրքիր եղավ, իսկ այս ընտրություններին ամեն ինչ բացեիբաց արվեց և այս ամենը հետաքրքիր չեղավ»,- մասնավորեցրեց նա:
Վարդան Ամիրյանը նշեց, որ Ազատության հրապարակում հավաքված մարդիկ կոնկրետ նպատակի շուրջ ու միասնությամբ կկարողանան հասնել դրա իրականացմանը: