Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ Ժորա Չիբուխչյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի՝ 10 ՏՍ 344, Աչաջուր գյուղի բնակիչ Մհեր Ղալթաղխյանի վարած «Հոնդա» մակնիշի՝ 82 QQ 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հատվածում կայանված Կոթի գյուղի բնակիչներ Հովսեփ Բաբլումյանին պատկանող «Վազ 21 011» մակնիշի՝ 36 ԼՏ 551 և Գառնիկ Աբրահամյանին պատկանող «Վազ 21 07» մակնիշի՝ 04 ՍՏ 549 համարանիշի ավտոմեքենաներին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Գ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Իսախանյանը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են Ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031