Բաժիններ՝

Շուտով հնարավոր կլինի հայկական եկեղեցիներն այցելել և մոմ վառել վիրտուալ

Շուտով հնարավոր կլինի հայկական եկեղեցիներն այցելել վիրտուալ: Նախատեսվում է վիրտուալ այցելության հնարավորություն ստեղծել շուրջ 20 ամենաճանաչված եկեղեցիների համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Locator ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:

«Ներկայում նախագծվում է Տաթևի վանքի, Գառնիի և Գեղարդի հավելվածների պատրաստումը: Այս ամենը կլինի ինչպես iOS օպերացիոն համակարգի վրա, որը նախատեսված է iPhone-ի և iPad-ի համար և հասանելի կլինի App Store ինտերնետային խանութում, այնպես էլ կպատրաստենք հավելվածը Windows-ի համար, որոնք կլինեն սկավառակների տեսքով»,- ասաց Վ. Սոֆյանը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ 1-1.5 ամսից, հանրությունը հնարավորություն կունենա ոչ միայն վիրտուալ այցելել վերոնշյալ երեք վայրերը, որոնք գրեթե իրական են պատկերված, ու շրջել այդտեղ, այլև անգամ վիրտուալ մոմ վառել:

«Մենք ներկայում հովանավորներ ենք փնտրում, որպեսզի բոլոր հայկական եկեղեցիները այցելելու հնարավորություն ստեղծենք»,-ասաց Վ. Սոֆյանը:

Ինչ վերաբերում է եկեղեցի այցելելու հավելվածների արժեքին, ապա Վ. Սոֆյանի խոսքով՝ այդ ամենը պարզ կլինի ընթացքում, սակայն դրանք թանկ չեն լինելու, իսկ եթե հովանավորներ գտնեն, ապա հնարավոր է` այն անգամ անվճար լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս