Բաժիններ՝

Ռոուրան, Վիլյան, Ինյեստան և Ալվեսը խոսել են Միլանի հետ հանդիպման մասին

«Բարսելոնա»- «Միլան» հանդիպումից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Խորդի Ռոուրան, հարձակվող Դավիդ Վիլյան, կիսապաշտպան Անդրես Ինյեստան և պաշտպան Դանի Ալվեսը խոսել են հանդիպման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

«Աննկարագրելի է, երբ տեսնում ես այս խաղացողներին պարտվելուց հետո։ Նրանք հաղթել են ամեն հնարավոր բան։ Կարելի է քննադատել նրանց, սակայն այս տղաները սիրում են մրցել։ Նրանք շատ զգայուն են պարտությունների նկատմամբ, այդ պատճառով այս խաղում իդեալական ֆուտբոլ ցուցադրեցին»,- ասել է Ռոուրան։

«Չէինք կարող Չեմպիոնների լիգայում մեր ելույթներն այս փուլում ավարտել։ Հնարավոր է՝ մյուս փուլում ավելի ուժեղ մրցակցի հանդիպենք, սակայն «Միլանն» այդքան էլ լավը չէր։ Մի խաղի արդյունքով չի կարելի ասել, որ թիմը դուրս է եկել հաջորդ փուլ, հատկապես, երբ խոսքը գնում է «Բարսայի» հետ դիմակայության մասին»,- ասել է Ալվեսը։

«Հույս ունենք, որ այս հանդիպումը շատերի համար դաս կլինի։ Առաջին հանդիպման դժվարություններից հետո գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք և հաղթեցինք»,- հայտարարել է Ինյեստան։

«Մեզ հարկավոր էր գոլ խփել ու ինչքան հնարավոր է՝ արագ անել դա։ Սպասում էինք, որ «Միլանը» չորացնելու է խաղը։ Այդ պատճառով պետք է մաքսիմալ արագությունների վրա խաղայինք, և մեր ծրագիրը կատարյալ աշխատեց։ Հիանալի տեսք ունեինք հանդիպման առաջին րոպեից մինչև վերջինը»,- նշել է Վիլյան։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031