ԵՄ-ը 40 միլիոն դոլար է հատկացնում Վրաստանի գյուղատնտեսության զարգացմանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի եվրոխական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովն այսօր ստորագրել են ֆինանսական համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ը պետք է Վրաստանին հատկացնի 40 միլիոն եվրո:

Այդ գումարները հատկացվելու են Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի իրագործմանը: Հատկացվող 40 միլիոն դոլարն ուղղվելու է պետբյուջե, իսկ մնացյալ 22 միլիոն դոլարը՝ գյուղատնտեսական փոքր դրամաշնորհային նախագծերի իրագործմանը:

Ֆիլիպ Դիմիտրովը հայտարարել է, որ այդ փաստաթղթղի վրա աշխատանքները տարվել են երկար ժամանակ՝ ընդգծելով, որ իրենք Վրաստանի ագրարային սեկտորին օգնելու համար մշակել են որոշակի սխեմա:

Համաձայնագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն, ով հայտարարել է, որ այդ գումարներով իրենք վարկեր կտրամադրեն ֆերմերներին:

Տեսանյութեր

Լրահոս