Բաժիններ՝

Վենեսուելան հետաքննելու է «մութ ուժերի» կողմից Ուգո Չավեսի սպանվելու վարկածը

BBC News-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանությունները ստեղծելու են հատուկ հանձնաժողով, որը կհետաքննի այդ երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի սպանվելու վարկածը: Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսի կարծիքով՝ Չավեսը մահացել է ԱՄՆ-ի ու Իսրայելի կազմակերպած դավադրության հետևանքով:

Փոխնախագահ, նախագահի ներկայիս պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել է, որ Չավեսին քաղցկեղով հիվանդացրել են իմպերիալիստական մութ ուժերը: Մինչ իր մահը նման կերպ էր մտածում նաև ինքը՝ Չավեսը՝ հայտարարելով, որ իր քաղցկեղը օտարների ձեռքի գործն է:

Վենեսուելայում նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 14-ին: Պայքարը հիմնականում ընթանալու է Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031