Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորումի ժամանակ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ (1995-97թթ.) Կարապետ Ռուբինյանն իր ելույթում առաջարկել է նախագահական կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:
ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովալթյանը հայտարարել էր, թե հնարավոր է իր գլխավորած կուսակցությունը նույնպես մասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
Սահմանադրական դատարանում Պեդումայի ներկայացուցիչ Դմիտրի Վյատկինը պարզաբանել է, որ օրենքի նախագծում նոր նորմերով սահմանափակման ենթակա անպարկեշտ բառերի ցանկը չի ներկայացվի:
Ուրիխանյանն իր մեկամսյա հետևողական ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ Ավան վարչական շրջանում անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը քաղաքապետի պաշտոնում:
ԿԲ խորհուրդը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին և «Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ է տրամադրել, հաշվառել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Սիթի-Օհանով» մասնաճյուղը:
Դուստր ունենալուց հետո երգչուհի Բեյոնսեն 26 կգ քաշ է կորցրել:
«Խորհրդարանական համակարգի դեպքում ցանկացած նախարարի թեկնածությունը քննարկվում է ԱԺ-ում, ոսկորները մի լավ լվանում են՝ ով է, ում բարեկամն է, կինն ու զոքանչն ո՞վ են, և նոր նշանակում են պաշտոնում»,- ասում է Կարապետ Ռուբինյանը։
Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 16.03.2013 թ. հրամանով՝ ՀՀ ոստիկանության պետի ցուցումի պահանջները չկատարելու, ենթակա անձնակազմի աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու, ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու համար ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն:
Մարդու իրավունքների խախտումը համակարգային է, և դա կախված է նաև երկրի կառավարման համակարգից: Այս մասին Ազատության հրապարակում հասարակական բաց ֆորումի ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
Երբ իշխանությանը քննադատում էր ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը», ՀՀԿ-ականները կարողանում էին բացահայտ և անվանական պատասխան տալ այդ քննադատությանը, բայց երբ դա անում է ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ականներն ակնհայտորեն կաշկանդվում և կոմպլեքսավորվում են:
Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մի իսկական սարսափ ֆիլմի սցենար ներկայացրեց խորհրդարանի ամբիոնից:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2780 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3200 տոկոս:
Կարելի է դժգոհ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունից: Սակայն քեզ համարել կատարվող իրադարձությունների համար պատասխանատվություն չունեցող մեկը, սուրճ ըմպելով և ծխելով` տկտկացնել ստեղներին ու ծաղրել նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան առաջարկել, նշանակում է` ունենալ ցածր ինքնագնահատական:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկեց Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրը:
Apple ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում կսկսի բարձր թողունակության էկրանով երկրորդ սերնդի կոմպակտ պլանշետային համակարգչի՝ iPad mini-ի վաճառքը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու չի մեկնել գալա-համերգին, որի ժամանակ ամփոփվել են տարվա արդյունքները։
Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը եզրափակիչում պարտության մատնեց Թուրքիան ներկայացնող Գոր Յակուբին:
Գյումրիում այսօր բողոքի ցույց էին կազմակերպել տաքսի մեքենաների անհատ վարորդները: Նրանք այս անգամ դժգոհել են ոչ թե մեքենաների լիցենզավորման գործընթացից, այլ Գյումրու փողոցներում ստեղծված ընդհանուր իրավիճակից:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման կտրուկ հայտարարություն է արել, որի համաձայն՝ նա չի պատրաստվում խաղերից առաջ երգել ազգային հիմնը։
Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272.918 մարդ, ժամանել՝ 250.796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22.122 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան դժգոհել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վատ բնավորությունից։
Նրա համարը գտնվել է հյուրանոցի երկրորդ հարկում և պատշգամբից նետվելուց հետո զբոսաշրջուհին աննշան վնասվածքներ է ստացել գլխի և ոտքերի շրջանում:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.44 հիմնական դպրոցն այսուհետև կկոչվի նշանավոր պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ։
Մարտի 19-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 3 պոլիկլինիկայի մոտակայքում գտնվող կաթսայատան պատը:
Քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ելույթից հետո դիմելով Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ասաց, թե այսօր խախտել են ավանդույթը և չեն շնորհավորել պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի ծննդյան օրը: