Բաժիններ՝

Երևանում կլինի Հրանտ Դինքի անվան դպրոց

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.44 հիմնական դպրոցն  այսուհետև կկոչվի նշանավոր պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի  անվամբ։

Այս որոշումն  ընդունվել է  այսօր՝ մարտի 19-ին, Երևանի  քաղաքի ավագանու նիստում: Ավագանին նման որոշում ընդունել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը:

Ավագանու այսրօվա նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է արժանացել նաև ԳԱԱ  ակադեմիկոս,  ՀՌՀ  հիմնադիր  ռեկտոր,  ականավոր գիտնական, հայ-ռուսական գրական և մշակութային կապերի մեծանուն գործիչ  Լևոն Մկրտչյանի, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ,  պետական  մրցանակների  դափնեկիր,  բժշկական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Վիլեն  Աստվածատրյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ   փակցնելու  մասին որոշման նախագծերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս