ԶԼՄ-ներում անպարկեշտ բառեր օգտագործելու համար Ռուսաստանում կտուգանվեն

ՌԴ-ի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց ԶԼՄ-ներում անպարկեշտ բառեր և արտահայտություններ օգտագործելու համար տուգանքներ սահմանող օրենք: Օրենքը  անպարկեշտ բառերը ԶԼՄ-ներում օգտագործելու համար նախատեսում է տուգանք 2- 3 հազար ռուբլի` քաղաքացիների համար, 5-20 հազար ռուբլի` պաշտոնատար անձանց համար և 20-200 հազար ռուբլի` իրավաբանական անձանց համար:

Օրենքի նախագծի հեղինակներից մեկը` Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը գտնում է, որ ԶԼՄ-ներն իրենց էությամբ հանդիսանում են հասարակական տարածք, իսկ հասարակական վայրերում անպարկեշտ արտահայտությունների օգտագործման համար սահմանված է վարչական պատասխանատվություն:
Սահմանադրական դատարանում Պեդումայի ներկայացուցիչ Դմիտրի Վյատկինը պարզաբանել է, որ օրենքի նախագծում նոր նորմերով սահմանափակման ենթակա անպարկեշտ բառերի ցանկը չի ներկայացվի, նշում է «BBC»-ն:

Իսկ « ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը ընդգծում է Սերգեյ Ժելեզնյակի խոսքերը, ով ասել է, որ «… հայհոյանքը չի վերաբերում ոչ խոսքի ազատությանը, ոչ ժողովրդավարության նվաճումներին և մենք պետք է ազատենք զանգվածային լրատվության միջոցներին այդ խայտառակ երևույթից»:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս