Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 3 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 19-ին տեղի է ունեցել 2017 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294174) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 280 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 560 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 720 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 759 703 279 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2780 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս