Բաժիններ՝

Հնդկաստանում բրիտանուհին բռնաբարությունից փրկվելու համար նետվել է հյուրանոցի պատշգամբից

Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Ագրա քաղաքում (ուր գտնվում է հանրահայտ Թաջ Մահալը) բրիտանուհի զբոսաշրջիկն իրեն ցած է նետել հյուրանոցի պատշգամբից՝ վախենալով բռնաբարվելուց: Դրա հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ:

Բրիտանուհին այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ առավոտյան ժամը 04.00-ին նրա համարի մոտ է եկել հյուրանոցի ոմն աշխատակից: Վերջինս բրիտանուհուն առաջարկել է մասաժ անել և փորձել է նրա համարի դուռը բացել սեփական բանալիով: Հյուրանոցի աշխատակցի այդ պահվածքն ահաբեկել է բրիտանուհուն, ով ենթադրել է, որ իրեն ցանկանում են բռնաբարել:

Նրա համարը գտնվել է հյուրանոցի երկրորդ հարկում և պատշգամբից նետվելուց հետո զբոսաշրջուհին աննշան վնասվածքներ է ստացել գլխի և ոտքերի շրջանում: Դրանից հետո նա դիմել է ոստիկանություն, որն էլ ձերբակալել է հյուրանոցի աշխատակցին: Վերջինս, սակայն, հրաժարվում է ընդունել իր մեղքը:

Հյուրանոցի աշխատակիցն ընդգծել է, որ բրիտանուհին իրեն խնդրել է առավոտյան ժամը 04.00-ին արթնացնել իրեն, և ինքը նշված ժամին զանգահարել է նրան, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում իր հեռախոսազանգին՝ ստիպված է եղել բարձրանալ նրա համար:

Նշվում է, որ բրիտանուհու հետ կապված այս միջադեպը համընկել է Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում մարտի 16-ի գիշերը տեղի ունեցած խմբային բռնաբարության հետ, որի զոհն են դարձել շվեյցարացի ամուսինները: Վերջիններս իջևանել են անտառում՝ վրանի մեջ և դարձել են մոտակա գյուղերի բնակիչների զոհը: Այս գործով ձերբակալվել է 6 երիտասարդ, որոնք ընդունել են իրենց մեղքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս