
«ՀայՌուսգազարդ»-ը արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա է ստացել

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
Խորհրդի որոշումներով վերաձևակերպվել են «ԷԴՄՈՆ ԱՐՍ» ՍՊԸ փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 516, անհատ ձեռնարկատեր Մորիս Բաբաջանյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 272 և անհատ ձեռնարկատեր Կարեն Հակոբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիաները:
Խորհուրդը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին և «Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ է տրամադրել, հաշվառել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Սիթի-Օհանով» մասնաճյուղը: «Միկրո Կապիտալ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա, իսկ «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա: