Բաժիններ՝

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատողություն է հայտարարել Արտաշատի ոստիկանապետին

Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 16.03.2013 թ. հրամանով՝ ՀՀ ոստիկանության պետի ցուցումի պահանջները չկատարելու, ենթակա անձնակազմի աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու, ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու համար ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Կարեն Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսեւորելու՝ ոստիկանության ծառայող լինելու հանգամանքը թաքցնելու, իր իրական տվյալների փոխարեն քաղաքացիներին այլ անձի անուն-ազգանունով ներկայանալու համար: Միաժամանակ՝ հրահանգվել է փետրվարի 26-ին Արտաշատում «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը քննարկման առարկա դարձնել ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս