
Կաթսայատան պատը փլուզվել է

Մարտի 19-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 3 պոլիկլինիկայի մոտակայքում գտնվող կաթսայատան պատը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ փլուզվել է Սարուխանյան փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող չշահագործվող կաթսայատան պատը՝ 15 քմ և բետոնե ծածկը՝ 20 քմ:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Ս.Գրիգորյանը