Բաժիններ՝

Apple-ը iPad mini-ի նոր տարբերակը կթողարկի երրորդ եռամսյակում

Apple ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում կսկսի բարձր թողունակության էկրանով երկրորդ սերնդի կոմպակտ պլանշետային համակարգչի՝ iPad mini-ի վաճառքը, հայտնում է «Ռիա Նովոստին»:

iPad mini-ի նոր տարբերակը կունենա 2048×1536 կետայնությամբ էկրան, որը 4 անգամ ավելին է, քան առաջին սերնդի սարքի էկրանի կետայնությունը:

Սակայն էկրանի բնութագրիչները դարձել են վերլուծաբանների և գնորդների  քննադատության հիմնական թիրախը:

Հիշեցնենք, որ iPad mini-ի վաճառքը սկսվել էր 2012թ.-ի նոյեմբերին: Սարքն ուներ 1024X768 կետայնությամբ էկրան:

Նշվում է նաև, որ ընկերությունը աշխատում է 5-րդ սերնդի iPad-ի վրա, որի դիզայնը նման կլինի iPad mini-ին: Համաձայն մարտի սկզբին հայտնված ոչ պաշտոնական տեղեկատվության, iPad-ի նոր մոդելը կարող է թողարկվել արդեն ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս