Բաժիններ՝

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:
Հաշվի առնելով կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսի կողմից Բարեփոխումների խորհրդի նախորդ նիստին ներկայացված առաջարկությունները՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջինիս հետ քննարկել և մշակել է ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտինի անցումային ծրագիրն ու իրավական ակտերի գույքագրման ստուգաթերթը, որոնք հաստատվել են խորհրդի կողմից: Ներկայացվել է նաև իրավական ակտերի վերանայման ստուգաթերթը, որը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկումներից հետո կներկայացվի խորհրդի հաստատմանը:
Ստուգաթերթերի կիրառմամբ այսուհետ յուրաքանչյուր ոլորտում գիլյոտինի իրականացման ընթացքում տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմիններն ու բիզնեսի ներկայացուցիչներն առավել մեծ ներդրում կունենան իրավական ակտերի գույքագրման և վերանայման գործընթացում, այնուհետ՝ բոլոր կողմերի առաջարկությունների հիման վրա Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնը կձևավորի բարեփոխումների փաթեթը: Կներդրվի նաև օրենսդրական ակտերի եւ բիզնես գործընթացների ամբողջական շտեմարան «Էլեկտրոնային գիլյոտին» համակարգը: Այն նախ օրենսդրական ակտերի էլեկտրոնային հարուստ բազա կլինի, երկրորդ՝ մեծապես կնպաստի պետության հետ բիզնեսի և քաղաքացիների փոխհարաբերությունների թափանցիկությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս