Թալինի թիվ 1 դպրոցի աշակերտներից մեկը երեկ` դեկտեմբերի 13-ին ինքնասպանություն է գործել:
Կասպրշիկն ընդգծել է, որ կողմերի թույլտվության ու աջակցության պայմաններում ԵԱՀԿ-ի առաքելության անդամներն այս տարի շփման գիծ են այցելել 17 անգամ:
Հրաձգության ընթացքում սպանվել էին նույն գյուղի բնակիչներ 39-ամյա Կամսար Հակոբյանը և 22-ամյա Հարություն Հայրապետյանը: Թերթը, հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ առավոտյան 04:40-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել Հարություն Հայրապետյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Մասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և Ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից։
«Չեմ ասում, թե կեղծել են, բայց կարող է նաև փորձաքննության ոչ ճշգրտության արդյունք լինի: Խնդիրն այն է, որ առաջին անգամ ստուգվել է արտաշնչելու եղանակով՝ Եղվարդի հիվանդանոցում, իսկ երկրորդ անգամ, երբ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդության պատմության հենց առաջին էջին բժշկի կողմից գրված է, որ բերանից գալիս է ուժեղ ալկոհոլի հոտ: Եվ հաջորդ նախադասությունը, որ վրայից գալիս էր ալկոհոլի ուժեղ հոտ: Մենք կասկածի տակ ենք դնում Վարդան Պետրոսյանի սթափ վիճակում գտնվելը»:
Ընդ որում, Դավութօղլուն խուսափել է պատասխանել, թե արդյոք Սուրբ Սոֆիայի տաճարը վերստին վերածելո՞ւ են մզկիթի, թե՞ ոչ:
Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհուրդը որոշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել։
Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը բեմադրված և պատրաստված է եղել վաղուց:
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով, ներկա դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն Ուկրաինան է:
Ոստիկաննները Վրաստանի ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ նրան հայտնաբերել են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի տարածքում:
Որդեկորույս զինվորի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը որդու համար հոգեհաց է տվել: Նա ասել է, որ խոշոր եղջերավոր անասուններ էր պահում Վանիչկայի բանակից վերադարձին կերուխում կազմակերպելու, նրա ուսման վարձը հոգալու եւ այլ ուրախ առիթների համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ օպերացիաների գծով տեղակալ Էրվե Լադսուսը:
Պետդեպարտամենտը հավելել է, որ 1991 թվականին Ուկրաինայի անկախանալուց հետո ԱՄՆ-ն ավելի քան 5 միլիարդ դոլար է հատկացրել այդ երկրին:
Ալավերդի քաղաքում տեղի կունենա Հայաստանի ու Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ լիագումար նիստ:
Այս մասին երեկ հայտարարել է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Գարրի Ռիդը:
Կողմերը քննարկում են առանցքային խնդիրներ, որոնք ընկած են եղել երկար տասնամյակներ շարունակվող դիմակայության հիմքում:
2012թ. առաջատարը եղել է Քիմ Քարդաշյանը, ով այս տարի երկրորդ տեղում է հայտնվել:
Ռուսաստանում բուհերի այս տարվա մոնիթորինգի շրջանակում պետական յոթ բուհեր եւ պետական բուհերի 57 մասնաճյուղեր միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ կվերակազմավորվեն:
Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի շրջանակում էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսվում է սկսել 2014թ-ին:
Ներկայացված աշխատանքներից թոփ-լոտ է ճանաչվել իտալացի նկարիչ, քանդակագործ , էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Ամադեո Մոդիլիանիի 1919թ. ստեղծած Ժաննա Էբյուտերնի պորտրետը:
ԱՄՆ իշխանությունները նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ներում կշնորհեն, հաղորդել է CBS News-ը: Այս մասին հեռուստաընկերությանը հայտնել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալութան աղբյուրները:
Ողջ մանկության ընթացքում Ձմեռ պապ տեսնել երազող Տիգրանն, անցյալ տարվանից սկսած, ծնողներից պահանջում է այլևս իր և Ձմեռ պապի հանդիպումից խուսափել:
Բանդայի պարագլուխն, ամենայն հավանականությամբ, եղել է 61-ամյա «օրենքով գող» Ռևազ Բուխնիկաշվիլին, ով քրեական աշխարհում հայտնի է Պեցո մականունով: Նա, որպես հմուտ հանցագործ, ոստիկաններին դիմադրություն չի ցուցաբերել, ինչի արդյունքում էլ` չի տուժել: