
Բացահայտվել է Ակունք գյուղի սպանությունը. Կասկածյալին գտել են ռուս-վրացական սահմանին

NEWS.am-ի տեղեկություններով Ակունք գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության կասկածանքով արդեն կալանավորված անձ կա: Նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Արա Մանուկյանն է, ով դիմել էր փախուստի: Ոստիկաննները Վրաստանի ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ նրան հայտնաբերել են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի տարածքում:
Ավելի ուշ ոստիկանները գտել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ գետնին ընկած վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Նշանակվել էր դատաբժշկական քննություն:
Մանրամասները այստեղ`