Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր գալիս է Հայաստան
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին դեկտեմբերի 14-16-ին կգտնվի Հայաստանում, որի Ալավերդի քաղաքում տեղի կունենա Հայաստանի ու Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ լիագումար նիստ:
Վրաստանի խորհրդարանի հայտնած տեղեկություններով, հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկու երկրների օրենսդիր մարմինների երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցը, ինչպես նաև առևտրի, տնտեսության, գյուղատնտեսության ու մշակույթի զարգացման մեջ խորհրդարանի դերի հարցը:
Երկրորդ օրը հայ և վրացի խորհրդարանականները հանդիպումներ կանցկացնեն հանձնաժողովների աշխատանքի ձևաչափով: Նիստի ամփոփիչ մասից հետո ձևակերպվելու է հուշագիր: