Ադրբեջանը 2014 թ-ից էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան, Թուրքիա եւ Եվրոպա
Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի շրջանակում էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսվում է սկսել 2014թ-ին, ուրբաթ հայտարարել է «Ազերէներջի» -ի ղեկավար Էթիբար Փիրվերդիեւը, հաղորդում է «Грузия Online»-ը:
Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքում նախագծի շրջանակում աշխատանքներն արդեն ավարտվել են, նախօրեին էլ տեղի է ունեցել վրացական մասում էներգափոխանցման ենթակառուցվածքների բացման արարողությունը: Որոշ աշխատանքերն են մնացել Թուրքիայի տարածքում, որոնք կավարտվեն առաջիկա ամիսներին:
«Սեւծովյան փոխանցող ցանց» նախագծի նպատակը Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումն է Վրաստան եւ Թուրքիա, իսկ այնտեղից էլ` Եվրոպա: