Հունաստանն ու Թուրքիան խոստացել են պահպանել բյուզանդական ու օսմանյան հուշարձանները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանն ու Թուրքիան կարծում են, որ բյուզանդական քաղաքակրթությունն ու օսմանյան մշակույթն ընդհանուր ժառանգություն են և մտադիր են պաշտպանել մշակութային ժառանգությունը:

Այս մասին Աթենքում բանակցությունների արդյունքներով հայտարարել են Հունաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էվանգելոս Վենիզելոսն ու Ահմեթ Դավութօղլուն: Ընդ որում, Դավութօղլուն խուսափել է պատասխանել, թե արդյոք Սուրբ Սոֆիայի տաճարը վերստին վերածելո՞ւ են մզկիթի, թե՞ ոչ.

«Ես կարծում եմ, որ Բյուզանդիայի ու Օսմանյան կայսրության ավանդույթները հանդիսանում են ընդհանուր ժառանգություն թուրքական պետության համար: Եվ բնականաբար, մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ ընդհանուր ժառանգությանը: Թուրքիան խորին հարգանք է տածում Այա Սոֆիայի տաճարին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031