ՌԴ-ն ապշած է Ուկրաինայի կայացրած որոշման նկատմամբ Արևմուտքի՝ հիստերիայի հասնող արձագանքից. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ապշած է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը հետաձգելու վերաբերյալ Ուկրաինայի կայացրած ինքնիշխան որոշման կապակցությամբ Արևմուտքի արձագանքից.
«Ապշեցուցիչ է հիստերիայի հասնող արձագանքն Ուկրաինայի օրինական իշխանությունների ինքնիշխան որոշման նկատմամբ: Ի՞նչ է արել Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը: Մի՞գուցե նա դուրս է եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից: Կամ էլ հայտարարե՞լ է, որ խախտում է իր պարտավորությունները և ստեղծո՞ւմ է միջուկային զենք: Կամ էլ գնդակահարե՞լ է ինչ-որ մեկին»:
Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը բեմադրված և պատրաստված է եղել վաղուց: