Մոդիլիանիի նկարը նյույորքցի խոշոր կոլեկցիոները վաճառել է 42 մլն դոլարով
Աշխարհի խոշորագույն «Քրիսթիս» աճուրդային կենտրոնը, որը 31 երկրներում ունի իր թվով 54 ներկայացուցչական կենտրոններն, ամիսներ առաջ հայտարարելով իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի աճուրդային երեկոներ` գեղարվեստական արժեքների վաճառքի օրերին ներկայացրել է նաև Մոդիլիանիի, Կանդինսկու, Պիկասոյի և Մատիսսի հանճարեղ ստեղծագործությունները: Ներկայացված աշխատանքներից թոփ-լոտ է ճանաչվել իտալացի նկարիչ, քանդակագործ , էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Ամադեո Մոդիլիանիի 1919թ. ստեղծած Ժաննա Էբյուտերնի պորտրետը: Մոդիլիանիի « Ժաննա Էբյուտերն» ստեղծագործությունը « Քրիսթիս» աճուրդային կենտրոն է ներկայացրել նյույորքցի խոշոր մի կոլեկցիոներ, որի անունը գաղտնի է պահվում: Վերջինս նկարը 2006թ. «Սոթբիս» աճուրդային կենտրոնից էր ձեռք բերել: Թեև նկարի մեկնարկային գինը սահմանվել է 22 մլն դոլար, այդուհանդերձ, այն վաճառվել է 42 մլն դոլարով: Ի դեպ, 2010թ-ին Մոդիլիանիի երկու նկարների գները համաշխարհային շուկայում համարվել են ռեկորդային: Դրանք վաճառվել են 60,6 և 68,9 Ամն դոլարով: